Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

2014 թվականին Ասադն ու Էրդողանը «խնջույք» էին անում Բաղդադում

2014 թվականին Ասադն ու Էրդողանը «խնջույք» էին անում Բաղդադում
09.12.2024 | 11:08

Ռուսաստանի մեծագույն սխալը բարոյականության դաշտում է, իրենցով են չափում դիմացինին և ինքնահոսի են թողնում այն երկրների ներքաղաքականը, որոնց արտաքին սպառնալիքից իրենք են պաշտպանում:

Այս առումով մեղադրել չի կարելի. բարոյականություն կրողի համար անհասկանալի է նման անբարոյականությունը:

Երկու թարմ օրինակ՝ Հայաստանը և Սիրիան:

Ռուսաստանը պաշտպանում էր Հայաստանին, բայց հայ քաղաքական էլիտան հրապարակային և կոնֆիդենցիալ «քիրվայություն» էր անում թուրքի հետ, նույնը՝ Սիրիան, իսկ նման գործելաոճի արդյունքն այլ չէր կարող լինել: «Ալմա Աթայի» հռչակագրից և միջազգային իրավունքից խոսողներն ու այդ տրամաբանությամբ գործողները մեզ տանում են սիրիական սցենարով:

Որպես հետգրություն. Ասադը Հայաստան է ժամանել 2009-ի հունիսին, հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են 2009-ի հոկտեմբերին, 2014 թվականին Ասադն ու Էրդողանը «խնջույք» էին անում Բաղդադում:

Եթե այսքանից հետո էլ «թայվաբազություն» և «ջայլամություն» պետք է անենք, ուրեմն, եղածները դեռ ծաղիկներն են:

Ազատ Ադամյան

Դիտվել է՝ 3363

Մեկնաբանություններ